Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իշխանափոխությունը Հայաստանում չի բերել իրական փոփոխությունների». Ալիև

11:48, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Իշխանափոխությունը Հայաստանում չի բերել իրական փոփոխությունների». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ, անդրադարձել է ՀՀ նախկին և ներկա իշխանությունների գործողություններին: «2018 թվականին Հայաստանում տապալվեց Քոչարյան-Սարգսյան ռազմական հանցագործների ռեժիմը: Մենք որոշակի հույսեր ունեինք, որ ՀՀ նոր կառավարությունը լուրջ մասնակցություն կունենա բանակցություններում: 2018-2019թթ-ը եղել է նախկին շփման գծի ամենահանգիստ ժամանակահատվածը: Սակայն Հայաստանում իշխանափոխությունը չի բերել իրական փոփոխությունների»,- ասել է Ադրբեջանի նախագահը: «ՀՀ կառավարությունը հանդես եկավ սադրիչ մի շարք գործողություններով և հայտարարություններով, ինչպիսին է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Այն ժամանակվա պաշտպանության նախարարաը բացահայտ կերպով սպառնաց Ադրբեջանին՝ նոր ագրեսիայով և օկուպացիայով: Առաջ քաշելով անընդունելի և անհիմն «յոթ պայմանները», Հայաստանը պահանջեց փոխել բանակցությունների ձևաչափը, ամեն ինչ սկսել զրոյից: Ձևաչափի փոփոխության փորձը տհաճ անակնկալ եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- ասել է Ալիևը:

8755 | 3
Facebook