Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհն ավելի վաղ չկառուցվեց». հարց՝ փոխվարչապետին

17:18, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Ինչո՞ւ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհն ավելի վաղ չկառուցվեց». հարց՝ փոխվարչապետին

«Ինչո՞ւ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհն ավելի վաղ չկառուցվեց, պատասխանը հետևյալն է՝ ֆիզիկապես հնարավոր չէր. ճանապարհ կառուցելը միայն ասֆալտ փռել չէ, հատկապես, որ խոսում ենք մի ճանապարհի մասին, որը, ըստ էության, չէր գործում: Ձմեռվա ընթացքում իրականացրել ենք երկու հատվածների նախագծման աշխատանքներ: Հիմա շինարարությունը լայն թափով շարունակվում է»,- «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: «Չենք դանդաղել, բայց որ չենք կանխատեսել, գուցե դրանում որոշակի խնդիր կա»,- հավելեց նա:

«Ֆեյսբուքյան ասուլիս»՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ
3672 | 1
Facebook