Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են. «Ժողովուրդ»

09:42, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը դժվարացնող:

Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել եւ դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում:

Մեկ այլ նախագիծ էլ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել:

Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

2407 | 0
Facebook