Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թրեյսիի ուղերձը` ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ

10:54, երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
Թրեյսիի ուղերձը` ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։ ԱՄՆ դեսպանության անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։ Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, մեր ժողովուրդների միջև առկա են սերտ կապեր։ Մենք դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար»։

7514 | 0
Facebook