Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջիկայում ականատես կլինեք փողոցային գործողությունների»․ Իշխան Սաղաթելյան

12:12, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Առաջիկայում ականատես կլինեք փողոցային գործողությունների»․ Իշխան Սաղաթելյան

Օրեր առաջ Ռ. Քոչարյանը հանձնարարել էր մեծացնել հանրային ակտիվությունը: ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է դա նշանակում: «Մշտապես ասել ենք՝ երբեք չենք հրաժարվել ու հրաժարվելու փողոցային պայքարից, այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել՝ չեզոքացնելու երկրին սպառնացող վտանգները, կանխել Հայաստանի թուրքացումը: Ընդդիմությունն ու մեր դաշինքն ունի անելիք ու առաջիկայում ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

4022 | 4
Facebook