Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նա կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին». Ժիրայր Սեֆիլյան

10:30, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
«Նա կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին». Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը. «Հոկտեմբերի 1-ից սկսվող մեր ակտիվ գործունեության համար էական չէ, թե Նիկոլ Փաշինյանը դավաճանական պայմանագրերը կստորագրի մինչ հոկտեմբերի 1-ը, թե դրանից հետո։

Կարևոր է ոչ թե պայմանագրերի ստորագրումը կանխելը, այլ դրանց իրագործումը խափանելը։

Նա որևէ օր կարող է ստորագրել դրանք, ինչպես ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։

Եվ կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին։

Ուստի առաջնային խնդիրն է օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նախ ընդհատվի նրա ձեռքով իրագործվող գահավիժման ընթացքը, ապա նաև չեղարկվեն նրա ստանձնած բոլոր դավաճանական պարտավորությունները»։

4618 | 1
Facebook