Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ Հայաստան»․ Քերոբյան

12:36, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ Հայաստան»․ Քերոբյան

«Այո՛, մենք շատ անհանգստացած ենք այս պահի իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի նման կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը՝ և՛ առևտրին, և՛ զբոսաշրջությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից ոստիկանական հենակետ տեղադրելու և իրանցի վարորդներից գումար գանձելու դեպքին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
     «Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ Հայաստան»,- հավելեց նա։

3839 | 1
Facebook