Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ–ի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում՝ 2022-ի առաջին կեսին». Զաս

13:12, չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«ՀԱՊԿ–ի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում՝ 2022-ի առաջին կեսին». Զաս

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Դուշամբեում՝ Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջին Մուհրիդինի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Համատեղ նիստից հետո գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ: Նա հիշեցրել է, որ 2021-2022 թվականներին ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնում է Հայաստանը: Վերջինս նշել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին: Նրա խոսքերով հայկական կողմը տեղեկացրել է իրենց Հայաստանի նախագահության ժամանակահատվածում՝ երկրի առաջնահերթությունների մասին:

4810 | 0
Facebook