Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրք-ուկրաինական նոր համագործակցություն՝ ռազմական ոլորտում

17:30, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
Թուրք-ուկրաինական նոր համագործակցություն՝ ռազմական ոլորտում

Defense News-ի փոխանցմամբ, օգոստոսի սկզբին Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան և Ուկռսպեցէքսպորտը պայմանագիր են ստորագրել, որի շրջանակներում պատրաստվում են վերանորոգել Մի-17 տիպի 18 ուղղաթիռ: Աշխատանքներն իրականացնելու համար Անկարայում վերանորոգման և սպասարկման նոր բազա կստեղծվի: «Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան նպատակ ունի դուրս գալ միջազգային մեծ շուկա և շահել1500 Մի-17 ուղղաթիռների սպասարկման պատվերներ, որոնք օգտագործվում են հատկապես Մերձավոր Արևելքում և Ասիայում: Ենթադրվում է, որ հիմնական պատվիրատուների ցանկում են լինելու Լիբիան, Պակիստանը և Ադրբեջանը: Թուրքիան նաև ցանկանում է ուկրաինական շարժիչներ տեղադրել իր հարվածային ուղղաթիռների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վրա»,- նշված է տեքստում:

6522 | 1
Facebook