Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցին». Ալիև

14:24, չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ.
«Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին՝ ընդունելով իր երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը երկարաձգվում է հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Նախորդ տարի մենք խնդրել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին գալ այստեղ ու արձանագրել հայերի հասցրած վնասը, սակայն նրանք մերժել էին մեզ: Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ կառույցը չի զբաղվում քաղաքական հարցերով: Մինչդեռ, պատերազմից հետո, մենք ազդակներ ստացանք, որ նրանք ուզում են գալ: Իհարկե, մենք արտահայտեցինք մեր զարմացանքը, բայց՝ համաձայնեցինք, քանի որ, կարելի է ասել, 30 տարի է նրանց էինք սպասում, իսկ նրանք չէին գալիս»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարի խոսքերով, առաքելությունն արդեն ստեղծվել է, սակայն հիմա էլ Հայաստանն է դեմ, այդ իսկ պատճառով նրանց այցը կրկին հետաձգվում է:

6931 | 0
Facebook