«Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը՝ «Դելտա» շտամն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսային վիճակին, հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եթե վաթսուն հետազոտությունից հիսուն և ավելին «Դելտա» է, նշանակում է, որ այն բավականին ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ այս շտամով վարակվելու դեպքում ախտանիշները մի փոքր տարբեր են։
«Եթե առաջ համի և հոտի կորուստը բավականին բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, այս շտամի դեպքում այդքան էլ այդպես չէ, և շատ դեպքերում հիվանդները չեն կորցնում համն ու հոտը»,- նկատեց նա։
«Այս շտամով վարակման պարագայում նկատվում է հիվանդության երիտասարդացում»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այս պահին 20, 28 տարեկան երկու բուժառուներ կան, որոնց միացված է արհեստական շնչառության սարք։
Նախարաը ասաց, որ «Դելտա» շտամից հետո տարածված շտամ է Հայաստանում «Անգլիական» շտամը։