Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում անհայտ անձինք ուկրաինական ինքնաթիռ են առևանգել

13:24, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Աֆղանստանում անհայտ անձինք ուկրաինական ինքնաթիռ են առևանգել

Անհայտ անձինք Քաբուլի օդանավակայանից առևանգել են Աֆղանստանից Ուկրաինայի քաղաքացիներին տարհանող ինքնաթիռը: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգեն Ենինը, փոխանցում է РБК-ն: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել դեռ նախորդ շաբաթ: «Երեքշաբթի մեր ինքնաթիռն անհայտ ուղևորներով մեկնել է Իրան՝ ուկրաինացիներին տարհանելու փոխարեն»,- ասել է Ենինը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիներին դեռ չի հաջողվել տարհանել:

6448 | 0
Facebook