Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թենեսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 22-ի

12:24, երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ.
Թենեսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 22-ի

ԱՄՆ Թենեսի նահանգի Համֆրիս շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 22-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Որոնողափրկարարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Նշվում է, որ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղները գյուղական շրջաններում վնասել են ճանապարհները, բջջային կապի աշտարակներն ու հեռախոսագծերը:

Թենեսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 22-ի
7656 | 0
Facebook