Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հնարավոր չէր առանց քաոսի». Բայդեն

11:42, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
«Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հնարավոր չէր առանց քաոսի». Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում բացասական պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր չէր այլ կերպ իրականացնել ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, փոխանցում է ТАСС գործակալությունը:

Նրա խոսքով՝ այլ կերպ դա հնարավոր չէր լինի իրականացնել: «Ահա թե ինչ է լինում, երբ Աֆղանստանի ղեկավարությունը նստում է ինքնաթիռ ու մեկնում այլ երկիր, երբ զորքերը, որոնց մենք պատրաստել ենք, լուրջ պարտություն են կրում, մոտ 300 հազար զինվոր թողնում է զենքերն ու փախչում»,- նշել է Բայդենը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Բայդենը հայտարարել էր Աֆղանստանում իրականացվող գործողության ավարտի մասին, ինչից հետո արմատական «Թալիբան» շարժումը մասշտաբային գործողություններ է իրականացնում երկրի տարբեր շրջաններում ու արդեն օգոստոսին իր վերահսկողության տակ վերցնում ողջ Աֆղանստանը:

4951 | 0
Facebook