Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ով կզբաղեցնի ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը. մանրամասներ. «Ժողովուրդ»

09:36, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
Ով կզբաղեցնի ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով: Ասել է թե՝ երկու օր է, ինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին:

Ինչպես նախկինում գրել էինք, հնարավոր է նաև ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է և համարվում է պրոֆեսիոնալ համակարգում:

Ինչևէ, մեզ հասած լուրերի համաձայն՝ արդեն որոշումը վերջնական կայացած է, և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ջանքերի շնորհիվ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը:

Աղաջանյանը Արցախի ԱԱԾ տնօրենն էր, որն ազատվեց 44-օրյա պատերազմից հետո»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

6244 | 0
Facebook