Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է տեղեկացնել ամերիկացիներին, որ պատրաստ ենք մի քանի 1000 աֆղանացի փախստական ընդունել». Հովսեփ Խուրշուդյան

13:48, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
«Պետք է տեղեկացնել ամերիկացիներին, որ պատրաստ ենք մի քանի 1000 աֆղանացի փախստական ընդունել». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գրառմամբ՝ կից գրելով. «Հիմնականում համամիտ եմ։ Պարզապես, օրինակ, ճանաչման ու դեսպանատան պահով պետք է դա անել առանց շտապողականության, մեր արտաքին քաղաքական խոշոր գործընկերների հետ խորհրդակցություններից հետո՝ առանց Հռոմի պապից կաթոլիկ երևալու մղման։ Փախստականների պահով էլ՝ ԱՄՆ հետ համագործակցածներին ու նրանց ընտանիքներին, ում մինչ օրս ամերիկացիք չեն կարողանում տեղավորել Աֆղանստանի հարևան երկրներում։ Դա հիմնականում աշխարհիկ ու մասնագիտական որակավորում ունեցող մարդիկ են ու, այո, այս դեպքում օր առաջ պետք է տեղեկացնել մեր ամերիկացի բարեկամներին, որ պատրաստ ենք մի քանի հազար հոգու ընդունել»:

11046 | 6
Facebook