Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

23:18, շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ.
Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

Առնվազն 29 մարդ է զոհվել Հայիթիի հարավային նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Կարիբյան ավազանում, հայտնում է Reuters-ը:

Այս պահին զոհվածների որոնումները շարունակվում են: Ներկայումս հայտնի է 29 զոհի մասին:

Ինչպես հայտնի է այսօր առավոտյան Հայիթիի տարածքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ` Լե Կվետ կոմունայից 40 կմ հեռավորության վրա` մոտ 125 հազար բնակչությամբ երկրի հարավում:

5802 | 0
Facebook