Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաիլանդն արգելել է արևապաշտպան քսուքների օգտագործումն արգելոցներում

23:12, ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ.
Թաիլանդն արգելել է արևապաշտպան քսուքների օգտագործումն արգելոցներում

Թաիլանդի բնապահպանության դեպարտամենտն արգելել է արևապաշտպան միջոցների օգտագործումն ազգային ծովային պարկերի տարածքում: Ինչպես հաղորդում է Phys.org-ը՝ իրավախախտները կտուգանվեն մինչև 100 000 բատ (3000 դոլար):
     Արևապաշտպանի մեջ օքսիբենզոնի, օկտինոքսատի, 4-մեթիլբենզիլիդենային կամֆորայի և բուտիլ պարաբենի պարունակությունը վնաս է հասցնում կորալներին։ Այս նյութերը խոչընդոտում են կորալների բազմացմանն ու հանգեցնում դրանց գունաթափմանը:
     Թաիլանդի տարածքում ընդհանուր 21 ազգային ծովային պարկ կա, ևս 3-ը գտնվում են բարելավման փուլում։ Դրանք երկրի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից են, ուստի կառավարությունը լրջորեն մտահոգված է դրանց պահպանման հարցով։
     Հենց վտանգավոր նյութերի բարձր կոնցենտրացիայի հետ են գիտնականները կապում Կոհ Ֆի-Ֆի կղզում կորալների մեծ մասի ոչնչացումը։

15540 | 0
Facebook