Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահ

14:21, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ընդդիմադիր թեկնածուն 2-րդ անգամ չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում՝ գրանցելով հետևյալ արդյունքը. «107 պատգամավորից մասնակցել է 103-ը. կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ»։

Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ է 54 կողմ քվե։

6487 | 4
Facebook