Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

11:30, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10515 քաղաքացու հետազոտություն, որից 973-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 956 դեպք: Կատարվել է 28 467 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»:

2849 | 0
Facebook