Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թագավորական լուսանկարիչը կանխատեսել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնալուծությունը

22:48, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թագավորական լուսանկարիչը կանխատեսել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնալուծությունը

Թագավորական լուսանկարիչ Քենթ Գևինը վստահ է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնությունը վտանգված է: Այս մասին հայտնում է Insider-ը։
     Լուսանկարչի խոսքով՝ ինքը բոլորովին չի կարծել, որ Հարրիի և Մարքլի հարաբերությունները կկարողանան դիմակայել «թագավորական կյանքի ճնշմանը»՝ երբ 2017 թվականին նրանք հայտնեցին իրենց նշանադրության մասին:
     «Երբ հայտարարվեց, որ Հարրին պատրաստվում է ամուսնանալ Մեգանի հետ, իմ գործընկերներին և մի քանի հոգու ասացի՝ «Ես այդ ամուսնությանը 3 տարի էլ չեմ տալիս»»,- ընդգծել է նա։
     Նա նաև նշել է, որ 2-րդ երեխայի ծնունդը դժվար թե կարողանա փրկել այդ ամուսնությունը:
     Փաստորեն՝ Գևինի կանխատեսումը սխալ է, քանի որ Մարքլն ու Հարրին իրենց հարսանիքի 3-րդ տարեդարձը նշել են մայիսին: Սակայն նա վստահ է, որ միևնույն է՝ այդ ամուսնությունը վաղ թե ուշ կավարտվի։

14903 | 0
Facebook