Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում տեղի է ունեցել հոգևոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

13:24, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Իրանում տեղի է ունեցել հոգևոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

Օգոստոսի 3-ին Թեհրանում տեղի Է ունեցել նոր նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսի հաստատման արարողությունը: Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Արարողության ընթացքում երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին նոր նախագահին հաստատել է պաշտոնում:
     Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։ Հիշեցնենք՝ նա հաղթել է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն ձայն (մոտ 62%):

4501 | 0
Facebook