Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

#Zoom-ը 85 միլիոն դոլար կվճարի դատարան դիմած օգտատերերին

02:12, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
#Zoom-ը 85 միլիոն դոլար կվճարի դատարան դիմած օգտատերերին

Zoom ընկերությունը համաձայնել է 85 միլիոն դոլար փոխհատուցում վճարել այն օգտատերերին, որոնք դատի են տվել ընկերությանը, հաղորդում է Business Insider-ը:
     Հայցի էությունը կայանում է նրանում, որ Zoom-ը խախտել է օգտատերերի անձնական կյանքի իրավունքը՝ անձնական տվյալներ փոխանցելով Facebook-ին, Google-ին և LinkedIn-ին: Բացի այդ, ընկերությունը չի կարողացել ապահովել իր հաճախորդների բարձր անվտանգությունը։ Շատ օգտատերեր ենթարկվել են, այսպես կոչված «զումբոմբինգի»՝ երբ հաքերը ներխուժում է ուրիշի վիդեոկոնֆերանս և խանգարում այն։
     Խմբային հայցի մասնակիցներն իրավունք ունեն փոխհատուցում ստանալ ծառայության բաժանորդագրության արժեքի 15%-ի կամ 25 դոլարի չափով: Zoom-ը համաձայնել է նաև միջոցներ ձեռնարկել անվտանգության ամրապնդման համար:

| | |
4966 | 0
Facebook