Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտոնից

13:24, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է տեքստում:

Նախնական տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկելու է պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանին, շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանին:

9914 | 0
Facebook