Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում բենզինի գինը կրկին աճել է

14:54, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Հայաստանում բենզինի գինը կրկին աճել է

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում են թանկանալ։

Այսօր, Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինն աճել է 10 դրամով և այս պահին ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 490, պրեմիումը՝ 510, սուպերը՝ 620 դրամ։ Համարժեքորեն աճել է նաև դիզվառելիքի գինը։

Հիշեցնենք, որ միայն վերջին երկու ամսում Հայաստանում բենզինը թանկացել է 120 դրամով, որը կազմում է նախկին արժեքի շուրջ 45%-ը։

Հավելենք, որ օրեր առաջ սուպեր տեսակի բենզինի գինը 60 դրամով աճել էր։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22144 | 4
Facebook