Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի ևս մեկ բռնցքամարտիկ մեկնարկեց հաղթանակով

09:48, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի ևս մեկ բռնցքամարտիկ մեկնարկեց հաղթանակով

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի ևս մեկ բռնցքամարտիկ մեկնարկեց հաղթանակով։ 1/8 եզրափակչում Արման Դարչինյանը առավելության հասավ սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ։
     Շեմեզի հետ մենամարտի առաջին ռաունդը հայ բռնցքամարտիկի համար հաջող չդասավորվեց։ Թեև մեր մարզիկը ճնշում էր մրցակցին, բայց սլովակն ավելի շատ հարվածներ հասցրեց ու հաղթեց 4:1 հաշվով։ Երկրորդ ռաունդում Դարչինյանը փոխեց մարտավարությունն ու առաջ նետվելով պարզապես ձեռնունայն թողեց մրցակցին։ Մի շարք ցնցող հարվածներ և սլովակը ստիպված կամ բռնում էր, կամ պարզապես փախնում ռինգի մեջ։ Արդյունքում 5։0 հոգուտ հայ մարզիկի։ 3-րդ ռաունդում Դարչինյանը էլ ավելի մեծացրեց տեմպը, մրցակիցը սկսեց ավելի շատ բռնել, որի համար նույնիսկ նկատողություն ստացավ ու արդյունքում զիջեց միավորների զգալի տարբերությամբ։
     Մենամարտից հետո Դարչինյանը նշեց, որ մենամարտել է հատուկ մտածված մարտավարությամբ։ Արման Դարչինյանի հաջորդ մրցելույթը օգոստոսի մեկին է։ Մրցակիցը ֆիլպինցի Էմիռ Մարսիալն է։ Հաղթելու դեպքում Դարչինյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

| | |
2988 | 0
Facebook