Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության գոյություն նախատեսված չէ». Վարուժան Գեղամյան

16:06, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության գոյություն նախատեսված չէ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության՝ ՀՀ գոյություն նախատեսված չէ: Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը: Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է՝ ազգի օգնությամբ:

Որևէ մեկն առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք:

Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունն այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը:

Այսքանը: Որևէ այլ նոր բան չկա: Մնացածը դեկորատիվ է, որն արժենում է մարդկային կյանքեր: Ամրություն մեր զինվորներին»:

3491 | 3
Facebook