Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները»․ Արա Զոհրաբյան

22:00, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները»․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյւսբուքյան իր էջում գրել է․ «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
     Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը պետության մանրակերտն է (նախանմուշը):
     Շատ մտահոգիչ են ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները (իրական պատկերն ավելի մռայլ է):
     Այսպես,
     2009թ. գրանցվել է՝ 18.773 ամուսնություն և 2.829 ամուսնալուծություն: Այսինքն 2009թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 15%:
     ✅ 2019թ. գրանցվել է՝ 15.561 ամուսնություն և 3.880 ամուսնալուծություն: Այսինքն 2019թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 25%:
     ✅ 2009 թվականի համեմատությամբ 2019 թվականին ամուսնությունների քանակը նվազել է 3.212-ով, իսկ ամուսնալուծությունների քանակն աճել է 1.051-ով: Այս թվերը պետք է գումարել և կստանանք 4.263, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 4.263 ընտանիք չի կազմավորվել (չի մնացել կազմավորված):
     ‼️ Ըստ բնակավայրերի (մարզերի) 2019թ. ամուսնալուծություններն ունեն հետևյալ պատկերը՝
     1) Ամենամեծ տոկոսը (1) Լոռու մարզում է՝ 32 տոկոս.
     2) Ամենափոքր տոկոսը (11) Գեղարքունիքի մարզում է՝ 11 տոկոս.
     3) (2) Երևանում՝ 29%, (3) Շիրակի մարզում՝ 27,5%, (4) Սյունիքի մարզում՝ 24,5%, (5) Կոտայքի մարզում՝ 24%, (6) Արարատի մարզում՝ 22%, (7) Արագածոտնի մարզում՝ 21%, Արմավիրի մարզում՝ 19,6%, (9) Տավուշի մարզում՝ 16,3%, (10) Վայոց Ձորի մարզում 14,5%:
     Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պարզելու ամուսնալուծությունների իրական պատճառները, փորձի բացահայտել, թե ինչ պայմաններն են հանգեցնում, օրինակ՝ Լոռու մարզում, ամուսնալուծությունների մեծ քանակին, և ինչ պայմաններն են ապահովում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, ամուսնալուծությունների փոքր քանակը:
     Մեկ հետաքրքիր փաստ ևս: Ինձ թվում էր, թե որքան երկար է ամուսնական զույգն ապրում միասին, ապա ավելի ամուր են ամուսնական կապերը: Վիճակագրական տվյալներն ուղիղ հակառակի մասին են վկայում:
     Ըստ ամուսնության տևողության, 2019 թվականի 3880 ամուսնալուծությունները բաշխվում են հետևյալ կերպ՝
     1) մինչև 1 տարի - 5%
     2) 1-4 տարի - 20%
     3) 5-9 տարի - 20,3%
     4) 10-14 տարի - 16%
     5) 15-19 տարի – 8,7%
     6) 20 և ավելի տարի - 30%:
     ‼️ Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է իրականացվի այնպես, որ այն ազդի և՛ բնակչության թվաքանակի ավելացման, և՛ դեմոգրաֆիական մյուս գործընթացների վրա (ամուսնության և մանկածնության խթանում, ամուսնալուծության պատճառների վերհանում, աբորտների սահմանափակում, կենսամակարդակի բարձրացում և այլն)։
     ✅Կունենանք ամուր ընտանիք, կունենանք ամուր պետություն»:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
2918 | 0
Facebook