Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում պայթյուն է որոտացել

14:18, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Գերմանիայում պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Գերմանիայի Լևերկուզեն քաղաքի աղբայրիչ գործարանում, հայտնում է Bild-ը:

Դեպքի վայրից սև ծուխ է բարձրանում: Տուժածների մասին տվյալներ չկան։ Ընկերությունը հաստատել է պայթյունի մասին տեղեկատվությունը:

«Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու օդի աղտոտվածությունը չափող մեքենաները։ Կոչ ենք անում բնակիչներին դռներն ու պատուհանները փակ պահել»,- ասված է ընկերության Twitter-յան գրառման մեջ:

Տեղի ոստիկանությունը փակել է մոտակա մայրուղիները։ Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։

9615 | 0
Facebook