Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. «Հրապարակ»

09:18, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին երեկ տեսել են ԱԺ-ում: Օհանյանը զննել է Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը, որն ինքն է զբաղեցնելու, Մինասյանն էլ Արման Աբովյանի աշխատասենյակն է նայել։ Նրանք հանդիպել են նաև ԱԺ դեռ չընտրված խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։

Մեր տեղեկություններով, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը գործընկերներին փորձում է համոզել, որ եթե ֆրակցիայի ղեկավարը քոչարյանական է, քարտուղարը՝ ՀՅԴ-ական, ապա ԱԺ փոխխոսնակի պոստը պետք է իրենց զիջեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3433 | 0
Facebook