Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է

22:22, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը՝ առավոտյան ժամը 8-ին վիրահատությունից հետո զինվորը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Զինծառայողի մոտ հաստ ու բարակ աղիքներ են վնասվել, բժիշկները հեռացրել են ձախ երիկամը:

Հրաձգության ժամանակ վիրավորում ստացած մյուս՝ պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի ու Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

6203 | 0
Facebook