Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է»․ Ալիև

11:18, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
«Չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է»․ Ալիև

Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևն ասել է. «Գտնվելով Երևանում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սահմանային տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ կարծում ենք, որ դրանք մեր տարածքներն են։ Ես համարում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք մեր տարածքում ենք»:
     «Այն, որ Շառլ Միշելը չօգտագործեց «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերը, իհարկե, շատ իմաստուն քայլ էր։ Դա պետական գործչի քայլ էր։ Մենք գնահատում ենք դա, իսկ Հայաստանը պետք է եզրակացություն անի՝ չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս այդ անվանումը, թող իրենց երկրում ստեղծեն Լեռնային Ղարաբաղ կոչվող մարզ, կամ էլ այդպես անվանեն որևէ շրջան կամ թող ստեղծեն հանրապետություն, դա իրենց գործն է»,- ասել է այդ երկրի ղեկավարը:

15094 | 15
Facebook