Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին

10:54, երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին

Թբիլիսիի կենտրոնում հավաքված ընդդիմադիրները խոստացել են շարունակել բողոքի ակցիաները, եթե վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մինչև երկուշաբթի՝ ժամը 12:00-ն, չկատարի իրենց պահանջը և հրաժարական չտա:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել TV Pirveli հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան մասին, ում հուլիսի 5-ին ծեծել էին ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի ժամանակ:

Բողոքի ցույցերին մասնակցել են նաև լրագրողներ, որոնք նշում են, որ հենց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «արժանապատվության երթի» աննպատակահարմարության մասին Ղարիբաշվիլիի հայտարարությունն է ագրեսիա հրահրել:

«Եթե մինչև 12.00 կառավարությունը, վարչապետը և Պետանվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական չտան, բողոքի ցույցեր կշարունակվեն։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 18:00-ին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Լաշկարավայի մահվան պատճառները դեռ հայտնի չեն, նշանակվել է փորձաքննություն: Ստացած վնասվածքներից հետո, նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում, այնուհետև դուրս գրվել:

Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին
Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին
4827 | 0
Facebook