Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«2012-ին փաստաբան Վահե Գրիգորյանն էր դիմում ՍԴ՝ հավասարության սկզբունքը խախտելու հիմքով»․ Արամ Վարդևանյան

12:06, կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
«2012-ին փաստաբան Վահե Գրիգորյանն էր դիմում ՍԴ՝ հավասարության սկզբունքը խախտելու հիմքով»․ Արամ Վարդևանյան

«5-րդ ալիք»-ի եթերի հայտնել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը հայտարրաել է, թե սահմանադրության կոպիտ խախտմամբ են ընտրություններ նշանակվել։

«Վարչական ռեսուրսի չարաշահումը սկսվել է մարտ-ապրիլ ամիսներից, փաստացի նախընտրական նա քարոզարշավային վարքագիծը սկսել էր, այն իրականացնում էր մեկ ուժ՝ մյուսների հանդեպ առավելություն ստանալով, քանի որ մյուսները համարում էին, որ նախագահի հրամանագիր պետք է լինի, որպեսզի համոզվեն, որ ընտրություններ լինելու են: Մարդիկ մինչև վերջ կասկածում էին, որ լինելու են ընտրություններ, իրենց կողմից էլ էին ազդակներ տրվում՝ դե, մի հատ կհասկանանք՝ երբ է հրաժարական տրվելու և այլն։ Համեմատության համար նշեմ, որ 2012 թվականին, այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, այն ժամանակ որպես փաստաբան, դիմում էր ներկայացրել ՍԴ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, և դա կառուցված էր մեկ հիմքի վրա․ ընտրարշավում հավասարության սկզբունքը խախտվել է՝ ուժերից մեկը, ունենալով վարչական ռեսուրս, մասնակցել է քարոզարշավին»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«2012-ին փաստաբան Վահե Գրիգորյանն էր դիմում ՍԴ՝ հավասարության սկզբունքը խախտելու հիմքով»․ Արամ Վարդևանյան
3600 | 2
Facebook