Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայամիում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 60-ի

21:06, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Մայամիում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 60-ի

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի արվարձաններից մեկում փլուզված շենքի փլատակներից փրկարարներն այսօր հանել են ևս 6 դի: Այսպիսով, փլուզման զոհերի թիվը հասել է 60-ի: 80 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է:

Հիշեցնենք՝ բազմահարկ շենքը փլուզվել էր հունիսի լույս 24-ի գիշերը: Առաջին օրը փլատակների տակից հաջողվել է փրկել 37 մարդու, սակայն հետո ողջ մնացածների գտնել չի հաջողվել: Երեկ՝ հուլիսի 7-ին, փլուզումից 13 օր անց իշխանութունները որոշում են կայացրել դադարեցնել որոնողափրկարարական աշխատանքները: Այժմ դեպքի վայրում իրականացվում են միայն դիերի որոնողական աշխատանքներ:

4747 | 0
Facebook