Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում 169 շրջան գրավելու մասին

14:24, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Թալիբները հայտարարել են Աֆղանստանում 169 շրջան գրավելու մասին

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը РИА Новости-ին հայտնել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում թալիբներն Աֆղանստանի տարբեր նահանգներում ընդհանուր առմամբ 169 շրջան են գրավել:
     Թալիբները հայտարարում են նաև, որ այդպիսով վերահսկողություն են հաստատել երկրի տարածքի 85%-ի նկատմամբ: Իր հերթին Աֆղանստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ, գեներալ Դավլաթ Վազիրին հերքել է այդ լուրը։
     «Թալիբների պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ նշելով, որ շարժման ներկայացուցիչները նախկինում ևս մերկապարանոց հատարարություններ են արել, թե վերահսկում են տարածքի ավելի քան 60 կամ 70%-ը:

7158 | 1
Facebook