Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ մի շարք ընկերություններ մտմտում են «Լիդիան»-ի հետ գործարք կնքել. ՀԲՃ-ն ահազանգում է

22:54, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
ՌԴ մի շարք ընկերություններ մտմտում են «Լիդիան»-ի հետ գործարք կնքել. ՀԲՃ-ն ահազանգում է

Հայկական բնապահպանական ճակատը ահազանգում է. «ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ
     Լուրեր են պտտվում, որ գաղութատեր Ռուսաստանի մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Հայաստանում ավերիչ գործունեություն ծավալող, օֆշորներում գրանցված «Գեոպրոմայնինգ»-ը և ինչ-ինչ Highland Gold Mining օֆշորային ընկերություն մտմտում են «Լիդիան»-ի հետ գործարք կնքել և ձեռք բերել Ամուլսարի հետ կապված թույլտվությունները։

Զգուշացնում ենք, որ ԱՄուլսարին ու Ջերմուկին մոտ եկող ցանկացած հանքակեր արժանանալու է նույն բախտին, ինչ՝ «Լիդիան»-ը:
     Ողողե՛ք սոցիալական ցանցերը և ցու՛յց տվեք այս դիրքորոշումը հերթական հանքակերներին՝ կիսվելով նկարով և/կամ այլ հնարավոր տարբերակներով։

3358 | 2
Facebook