Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ նիստի օրը

15:53, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Հայտնի է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ նիստի օրը

ՀՀ սահմանադրական դատարանի կայքում հրապարակված նիստերի ժամանակացույցից տեղեկանում ենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ նիստը նախատեսված է հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին: «Օրակարգում՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործն է»,- նշված է տեքստում: Ընթացակարգը՝ բանավոր:

7477 | 0
Facebook