Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հայտնել է՝ որ պատվաստանյութով է պատվաստվել

16:24, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Պուտինը հայտնել է՝ որ պատվաստանյութով է պատվաստվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
     «Զինված ուժերը պատվաստվում են «Սպուտնիկ V»-ով, իսկ ես, այնուամենայնիվ, գլխավոր գերագույն հրամանատարն եմ»,– ասել է նա։
     Պետության ղեկավարը հիշեցրել է, որ այդ ժամանակ շրջանառության մեջ եղել են միայն «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն, ինչպես նաև ընդգծել է, որ 2 դեղամիջոցներն էլ լավն են:
     Պուտինը պատմել է, որ այնքան չի խորհրդակցել բժիշկների հետ, որքան կողմնորոշվել է ծանոթների փորձով:
     Ներարկումներից հետո Պուտինի ինքնազգացողությունը լավ է եղել, միայն 2-րդ ներարկումից հետո աննշան ջերմությանն է բարձրացել։
     Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա տեսախցիկների առաջ հրապարակավ չի պատվաստվել, Պուտինն ասել է. «Եթե պատվաստումը կատարվեր ոչ թե ձեռքի, այլ մեկ այլ հատվածում, նույնպե՞ս պետք է ցուցադրվեր»:
     «Հուսով եմ, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ եթե ես ասել եմ, որ պատվաստվել եմ, այդպես էլ կա»,- հավելել է Պուտինը։

5320 | 2
Facebook