Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը կայցելի Անթալիա

11:42, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
Լավրովը կայցելի Անթալիա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

«Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովում և Սևծովյան տարածաշրջանում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

2971 | 0
Facebook