Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունները պետք է կայուն լինեն»․ Բայդեն

10:18, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
«Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունները պետք է կայուն լինեն»․ Բայդեն

Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունները պետք է լինեն կայուն ու կանխատեսելի, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես հասկացրել եմ նախագահ Պուտինին, որ մենք պետք է հնարավորություն ունենանք համագործակցել այնտեղ, որտեղ ընդհանուր շահ ունենք»,- հայտարարել է Բայդենը:

Խոսելով 2 երկրների միջև տարաձայնությունների մասին՝ Բայդենը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել կիբերհարձակումների և ամերիկյան տնտեսությանը միջամտելու դեպքում:

Նա նաև Դոնալդ Թրամփին մեղադրել է նրանում, որ «աներևակայելի վնաս» է հասցրել դաշնակիցների հետ հարաբերություններին:

2686 | 0
Facebook