Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

22:30, երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ.
Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թթ համատեղ վեց գիտատեխնիկական նախագիծ կիրականացնեն, այդ թվում՝ բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտներում. համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ:
     Ինչպես հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:
     «Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,- ընդգծել է Շումիլինը:

Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:

3855 | 0
Facebook