Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հատուկ պահպանվող տարածքում փորձել են թունավորել խմելու ջուրը

12:50, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
Հատուկ պահպանվող տարածքում փորձել են թունավորել խմելու ջուրը

Հունիսի 24-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի դուրս գա տարածքից, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։ Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6500 | 1
Facebook