Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«10 մլն դոլարի ձայներ է գնել իշխանությունը՝ իր վերարտադրման համար». Բագրատ Եսայան

11:25, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
«10 մլն դոլարի ձայներ է գնել իշխանությունը՝ իր վերարտադրման համար». Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի խոսքով՝ այն հույսը, որ ընդդիմությունն ուներ ընտրություններից առաջ, չարդարացավ. արդյունքը չի գոհացնում մի քանի պատճառներով. «Որ այս ծավալի խախտումների, կեղծիքների, չարաշահումների են գնալու, աներևակայելի էր: Առաջինը՝ վարչապետի պաշտոնակատարի դիրքում ընտրությունների գնալն էր, վարչական ռեսուրսի չարաշահումը, երբ իրենց մոտ էին կանչվում գյուղապետերը, պետական հիմնարկների տնօրենները, սպառնում ու ստիպում էին աշխատակցիներին ուղղորդել դեպի ՔՊ, վերջացրած պետության ֆինանսական ռեսուրսների օգտագործումով, երբ միայն Սյունիք 400 ավտոմեքենա էր ուղևորվել»,- ասաց Եսայանը՝ անդրադառնալով նաև պարգևավճարներին. «Ընտրությունների նախօրեին միայն բաց հիմնարկներին, պետական ծառայողներին բաժանվել է 2,2 մլրդ, այսինքն՝ 4 մլն դոլարից ավելի պարգևավճար. հասկանո՞ւմ եք՝ սա ինչ թիվ է: Դեռ չեմ խոսում գաղտնի որոշումների մասին, որով պարգևավճարներ են բաժանվել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ԱԻՆ-ին, բանակին.... այս թիվն էլ, եթե ոչ կրկնակի, գոնե համադրելի կլինի այս գումարի հետ. մոտավորապես 10 մլն դոլարի մասին է խոսքը»:

Հարցազրույցը՝ «Փաստինֆո»-ի
5306 | 6
Facebook