Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում հաղթել է մուրճի և մանգաղի օրակարգը»․ Էդմոն Մարուքյան

11:45, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Հայաստանում հաղթել է մուրճի և մանգաղի օրակարգը»․ Էդմոն Մարուքյան

«Հանդես ենք եկել համերաշխության, միասնության, հաշտության օրակարգով և ընդունում ենք, որ այդ օրակարգը պարտվել է»,- այսօր՝ ասուլիսում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայաստանում հաղթել են մուրճի և մանգաղի օրակարգերը։ Մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը բաղկացած պետք է լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից․․․Կարող ա գնան խորհրդարան, համերաշխ, սիրով աշխատեն, կարող ա ամեն օր կռվեն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։

«Չեմ կարծում, թե այս խորհրդարանը որակապես ավելի լավը կլինի, քան նախորդն էր»,- հավելեց նա։

2205 | 0
Facebook