Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Թունդ ընդդիմադիրներն» արևի տակ իրենց տեղն են փնտրում. «Հրապարակ»

09:10, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Թունդ ընդդիմադիրներն» արևի տակ իրենց տեղն են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախկինում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած ընդդիմադիրներին անխնա դատափետում էին, տարբեր պիտակներ կպցնում՝ «Սերժի հաճախորդ», «Սերժի հարեմ», ծաղրում ու տարիներ շարունակ երեսով տալիս։ Այժմ, փաստորեն, այլևս ամոթալի չէ, որ «թունդ» ընդդիմադիրները հանդիպում են պետության ղեկավարի հետ, ձեռքը սեղմում, գլուխները խոնարհած կանգնում նրա առաջ, հետը լուսանկարվում և լղոզված տեքստեր արտասանում, որը կառավարության լրատվականը տարածում է որպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակի առհավատչյա։ Փաշինյանին դավաճան ու կապիտուլյանտ անվանած, ապա 44-օրյա պատերազմի պարտությունը մոռացած քաղաքական գործիչներն արևի տակ իրենց տեղն են փնտրում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4358 | 0
Facebook