Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բողոքարկելու ենք Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը». պաշտպան

21:40, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Բողոքարկելու ենք Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը». պաշտպան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ծանոթացել է դատարանի՝ Չարչյանին կալանավորելու որոշմանը և պատրաստվում են այն բողոքարկել:

«Մենք, միանշանակ, բողոքարկելու ենք: Գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է: Փաստացի ևս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Մենք դա բազմիցս պնդել ենք, դատական նիստի ժամանակ նույնպես ասել ենք այդ մասին, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ այն մասին, որ այստեղ առհասարակ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ քրեական վարույթն անգամ հարուցվել է ոչ իրավաչափ հիմունքների հիման վրա»,- ասաց պաշտպանը:

3106 | 1
Facebook