Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Հայաստանի սահմանի մոտ

16:05, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Հայաստանի սահմանի մոտ

Հունիսի 21-23-ը Նախիջևանում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինների մասնակցությամբ, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
     Նախօրեին զորավարժություններին հետևել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։
     Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը տեղեկացրել է մարտական կառավարման կենտրոնի կատարելագործման նպատակով նախատեսվող միջոցառումների մասին:

5923 | 1
Facebook