Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջ դնել հայհոյախոսությանը». Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ բոլոր քաղաքական ուժերին

21:30, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Վերջ դնել հայհոյախոսությանը». Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ բոլոր քաղաքական ուժերին

Հանրապետության հրապարակում ընթանում է ՔՊ-ի հրավիրած հետընտրական հանրահավաքը: Իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քարոզարշավի ընթացքում բազմիցս հնչած կոշտ հռետորաբանությանը: «Մենք հեղափոխությունից հետո արդեն 2-րդ անգամ իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային և տեղացի բոլոր դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական: Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք: Այո, այս ընտրությունների քարոզչության ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն: Հիմա չեմ ուզում քննենք՝ ով սկսեց, ով շարունակեց: Հիմա ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին: Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր իրավիճակ, որի առաջին հանգրվանը հետևյան է: Ես առաջարկում եմ սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև ՀՀ և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, որը մենք պետք է սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ: Ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորվածությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

3329 | 3
Facebook