Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հետընտրական հնարավոր զարգացումների պատասխանատուն ընդդիմությունը չէ». Արթուր Վանեցյան

12:20, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Հետընտրական հնարավոր զարգացումների պատասխանատուն ընդդիմությունը չէ». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը նույնպես կատարեց իր ընտրությունը՝ Երևանի ընտրատեղամասերից մեկում:

Լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ընտրությունը կատարել է հանուն Արցախի և Հայաստանի ապագայի:

«Այսօր ուղղակի ընտրություններ չեն: Այսօր Հայաստանի լինելու-չլինելու ընտրությունն է»,- ասաց նա:

Անդրադառնալով իրենց դաշինքի նկատմամբ իրավապահների գործողություններին՝ Վանեցյանը նշեց. «Իշխանության բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն: Նրանք հասկանում են, որ ՀՀ-ում այլևս երբեք վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»:

Հարցին, թե հետընտրական ի՞նչ զարգացումներ է սպասում, Վանեցյանն ասաց. «Գիտեք, ընդդիմությունը չէ դրա պատասխանատուն, այլ՝ իշխանությունը: Կարծում եմ՝ ոչ մի հետընտրական զարգացում չի լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե ՀՀ-ում ով է կազմելու իշխանություն»:

1950 | 0
Facebook